Բացառիկ կադրեր փարիզյան սրճարանում ահաբեկչական հարձակումից

Daily Mail-ը հրապարակել է բացառիկ տեսանյութ, որում երևում է «Իսլամական պետության» ահաբեկչի դաժանությունն ու զոհերի կենդանի մնալու բնազդային պայքարը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է երիտասարդ կինը հաջողացնում փրկվել՝ փախչելով հենց այն պահին, երբ ահաբեկիչը զենքը պահել է նրա գլխին:

Ոստիկանության դիրքորոշմամբ՝ այս կինն ամենահաջողակն է, որ կարողացել է փրկվել փարիզյան կոտորածի ժամանակ, երբ զոհվեց ավելի քան 130 մարդ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փարզիի 6 շրջանում ահաբեկչական հարձակումներ և պայթյուններ եղան, որի հետևանքով տասնյակ մարդիկ զոհվեցին և վիրավորվեցին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել