Երևանի քաղաքապետարանը հոկտեմբերի 28-ին պայմանագիր է կնքել ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի հետ՝ քաղաքապետարանի շենքերում անվտանգությունն ապահովելու նպատակով: Պայմանագրի ընդհանուր արժեքը 36.6 միլիոն դրամ է (շուրջ 77 հազար դոլար):
Մասնավորապես, շուրջ 6.5 միլիոն դրամ հատկացվել է Արգիշտիի 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 3-րդ հարկում՝ քաղաքապետի աշխատասենյակի հարկաբաժնի /վերելակի կողմից/ մուտքի հասարակական կարգի պահպանության, տվյալ տարածք որոշ շրջանակի անձանց մուտք գործելու սահմանափակման, Երևանի քաղքապետարանի վարչական շենքի 3-րդ հարկի գույքի պահպանության համար:
Գնման վերաբերյալ փաստաթղթում նշվում է, որ պահակետային ծառայությունն իրականացվում է յուրաքանչյուր օր 12-ժամյա գրաֆիկով՝ առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան 9-ը:
30.2 միլիոն դրամ հատկացվել է Երևանի քաղաքապետարանի Բյուզանդի 1/3 հասցեում գտնվող վարչական շենքում ոստիկանության երեք պահակետի աշխատանքի համար: Այդ պահակակետերից մեկը պետք է աշխատի 9-18:00-ն, երկուսը՝ շուրջօրյա պահպանություն պետք է կատարեն: Նրանց պարտականությունների մեջ մտնում են որոշ շրջանակի անձանց շենքի տարածք մուտքի սահմանափակելը, գույքի պահպանության ապահովումը:
Պայմանագրի վերջնաժամկետը մինչև մյուս տարվա ավարտն է՝ 2016-ի դեկտեմբերի 31-ը:
Ա.Կ.