Արփինե Հովհաննիսյանը՝ Փաստաբանական դպրոցի դատական նիստերի դալիճի բացման ժամանակ

Այսօր տեղի է ունեցել Փաստաբանական դպրոցի դատական նիստերի դահլիճի բացման պաշտոնական արարողությունը։ Դատական նիստերի դահլիճը հնարավորություն կտա ապագա փաստաբաններին դատախաղեր անցնել և իրական դատական պրոցեսի մասնակցության փորձ ձեռք բերել:

Միջոցառմանը ներկա են եղել արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը և այլ անձիք:

Փաստաբանական դպրոցի ունկնդիրները ուսուցման ընթացքում ուսումնասիրում են գործնական բնույթի առարկաներ, որոնք վերաբերում են Փաստաբանական գործին: Փաստաբանական դպրոցում այս պահին տեսական ուսուցում են անցնում 96 հոգի և 52 ունկնդիր էլ անցնում են գործնական ուսուցման փուլ (փորձաշրջան):

ՀՀ փաստաբանական դպրոցը հիմնադրամի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որի հիմնադիրն է ՀՀ փաստաբանների պալատը:

ՀՀ փաստաբանական դպրոցը կազմակերպում և անցկացնում է ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիրների մասնագիտական ուսուցումը, փաստաբանների մասնագիտական վերապատրաստումը, ինչպես նաև իրականացնում է ՀՀփաստաբանական դպրոցի կանոնադրությամբ նախատեսված այլգործառույթներ:

Փաստաբանական ծրագրի ուսուցման համար անհրաժեշտ էր դատական նիստերի դահլիճ: Դատական նիստերի դահլիճի կահավորումն իրականացվել է ֆրանսահայ բարերար ՌայմոնդԵզեգուելյանի ֆինանսավորմամբ։

Բացման արարողությունից հետո դատախաղ է կազմակերպվել:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Ալեքսանդր Սարգսյանի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել