«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գերակա նպատակներից է բիզնեսի թափանցիկության ապահովումը, բաժնետերերի շահերի և կոռուպցիոն վտանգներից գործընկերների ու աշխատակիցների պաշտպանումը:
«Թեժ գիծը» կոռուպցիայի և այլ հակաիրավական գործողությունների դեմ պայքարի արդյունավետ գործիք է:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում գործում է (+374 10) 65-24-53 «վստահության հեռախոսահամարը», որի միջոցով յուրաքանչյուրը կարող է տեղեկատվություն հայտնել բաժանորդների և Ընկերության աշխատակիցների ոչ պատշաճ գործողությունների մասին:
Աշխատանքային ժամեր` երկուշաբթիից ուրբաթ 9:00-17:30:
Այս մասին հաղորդում են ՀԷՑ-ից՝ հավելելով, որ տեղեկատվության գաղտնիությունը երաշխավորվում է: