ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը 2011թ. վերջում ունեցել է 18,7 մլն ՀՀ դրամ: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ տարվա ընթացքում նրա աշխատավարձը կազմել է 8 մլն ՀՀ դրամ:
2012թ. նրա դրամական միջոցներն ավելացել են 2 մլն ՀՀ դրամով, 2013թ.-ին նվազել են՝ հասնելով 5,7 մլն ՀՀ դրամի, նա նաև ունեցել է հազար եվրո և շուրջ 3 հազար ԱՄՆ դոլար:
2014թ.-ի վերջին նրա դրամական միջոցները կազմել են 1,6 մլն ՀՀ դրամ, 1100 եվրո և 15 հազար 500 ԱՄՆ դոլար:
Համեմատած այլ պաշտոնյաների հետ, Իշխան Զաքարյանի հայտարարագիրը բավականին համեստ է, սակայն պետք չի մոռանալ, որ նրան է պատկանում Բագրեւանդ թաղամասում գտնվող շքեղ դղյակը, այս փաստը խոստովանել է նաև հենց ինքը՝ Վերահսկիչ պալատի ղեկավարը:
Լուրեր
- Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է երեք պաշտոնյաների կաշառք ստանալու եւ 10 անձի վերաբերյալ գործի նախաքննությունը
- Նոր գործիք՝ պետական գնումների ոլորտում շահերի բախման խնդիրները կանխարգելելու և բացահայտելու համար
- Ես 2000 թվականից սկսած աշխատավարձս հավաքում եմ, որպեսզի բնակարան գնեմ. Հրանուշ Հակոբյան
- Հաստատվեցին պետական նպաստների չափերը
- Հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում
Իրադարձություններ
- Գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտի թափանցիկության ապահովման գործում կարևոր դեր պետք է ունենան ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ները
- «Հայաստանում ոչ թե առողջապահության, այլ հիվանդապահության համակարգ է»
- «Տեղեկատվության ազատությունն այն հիմնաքարն է, որ բնորոշում է հիմնապես ազատ պետությունները». Դավիթ Հարությունյան
- Կստեղծվի կոռուպցիոն ռիսկերի և ապօրինի հարստացման դեպքերի ինտերակտիվ առցանց քարտեզ