Կոռուպցիան առողջապահության ոլորտում ունի նաև ներհամակարգային բնույթ

2015թ. հոկտեմբերի 30-ին «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ «Կոռուպցիոն ռիսկերը ծննդօգնության ոլորտում» ծրագրի ամփսփ քննարկում, որին հրավիրված էին ՔՀԿ ներկայացուցիչներ և առողջապահության ոլորտի մասնագետներ:

Ծրագիրը անցկացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա ՀԿ-ի կողմից իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի` ՔՀԿ-ներին տրված փոքր դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում:

Ծրագրի նպատակն էր վերհանել Կապանի Բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի կողմից մատուցվող ծառայությունների, մասնավորապես` կանանց կոնսուլտացիայի և ծննդօգնության ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը:

Այս նպատակով վերապատրասվել են 7 սոցիոլոգներ, որոնք հարցում են անցկացրել Կապանի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի ծառայություններից օգտված անձանց շրջանում, որի հիմման վրա կազմվել և տպագրվել է զեկույց:

Նաև, պատրաստվել է սոցիալական գովազդ, որը մեկ ամիս շարունակականությամբ ցուցադրվել է տեղական ՍՈՍԻ հեռուստատեսությամբ: Գովազդի նպատակն էր բարձրացնել քաղաքացիների իրազեկվածության մակարդակը կոնսուլտացիայի և ծննդօգնության ծառայությունների անվճար լինելու փաստի հետ կապված, ինչի վերաբերյալ Սյունիքի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Նունե Գևորգյանը նշեց, որ մարզպետարանի պաշտոնական կայքէջում նշված են պետական պատվերի շրջանակներում մատուցվող անվճար բոլոր ծառայությունների ցանկը, և բացի այդ, հղի կանանց տրվող հավաստագրերում նշված է լինում այս փաստը, որը նրանք պարզապես պետք է իրացնեն որպես իրավունք:

Քննարկման ժամանակ խոսվեց նաև այն մասին, որ, ցավոք, կոռուպցիան այս ոլորտում ունի նաև ներհամակարգային բնույթ, ինչն էլ պատճառ է հանդիսանում, որ բժիշկները երբեմն պահանջում, երբեմն էլ պարզապես չեն հրաժարվում գումար վերցնել քաղաքացիներից վերոնշյալ անվճար ծառայությունները մատուցելու համար:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ