Գեղարքունիքի հինգ քաղաքների հիվանդանոցներում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելուն և ներհիվանդանոցային դեղորայքների շրջանառության թափանցիկությանը ուղղված աշխատանքները Իրավաբան.net-ի հետ զրույցում ներկայացրեց ծրագրի ղեկավար Սաթիկ Բադեյանը:
Նրա խոսքերով՝ ծրագրի շրջանակներում կատարվել է անհրաժեշտ ինֆորմացիայի հավաքագրում, փաստաթղթային դիտարկումներ, այսինքն՝ ընտրակարգով դիտարկվել են նշանակված դեղորայքները, հիվանդանոցների բուժաշխատողների մատյաններում կատարված նմուշները, ուսումնասիրվել են պահանջագրերը համեմատել են դրանք դեղատան մատյանների հետ, որից հետո իրականացվել են հարցազրույցներ հիվանդների հետ:
Ծրագրի ընթացքում զրույցներ են եղել ինչպես հիվանդների այնպես էլ բուժքույրերի, բաժնի վարիչների հետ, և նշված ուսումնասիրություններից հետո կազմվել է եզրակացությունը, այն է` առողջապահական ոլորտում շատ են կոռուպցիոն ռիսկերը, բայց կոռուպցիոն ռիսկերը կնվազեն նման աշխատանքների շնորհիվ, և պահանջված սարքավորումների առկայությամբ, ինչպես նաև աշխատավարձերի չափերը վերանայելով :
Այն հարցին, թե իրենց կատարած աշխատանքը արդյոք նպաստել է կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը Ս. Բադեյանը պատասխանեց. «Այն ինչ-որ չափով դրական ազդեցություն է ունեցել, բայց մեր նպատակն է, որ առողջապահությանը ոլորտի պատասխանատուներին ներկայացրած ծրագրերն ընդունվեն»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ նպատակ ունեն հարցի քննարկումը տեղափոխել ԱԺ:
Ինչպես նշում է Ս. Բադեյանը՝ այս պայքարը կոռուպցիոն դրսևորումների դեմ չէր, նրանք այդ դրսևորումները, իհարկե, տեսել են, բայց չեն արձագանքել, որովհետև համոզված են, որ դրանք արձանագրելով և դրանց մասին բարձրաձայնելով որևէ խնդիր չի լուծվի:
Վերջում մեր զրուցակիցն ասաց, որ իրենց նպատակն է կոռուպցիոն ռիսկերը վերացնելը՝ լուծելով այն համակարգային խնդիրները, որոնք կոռուպցիայի պատճառ են:
Նշենք, որ ծրագրի ընթացքում տարաբնույթ հանդիպումներ են իրականացվել, պատրաստվել է հեռուստահաղորդում:
Դրամաշնորհը տրամադրվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում, այն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից՝ գործընկեր՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ՝ Եվրոպական Միության և ԵԱՀԿ ֆինանսական օժանդակությամբ:
Ա. Հախվերդյան
Լուրեր
- Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է երեք պաշտոնյաների կաշառք ստանալու եւ 10 անձի վերաբերյալ գործի նախաքննությունը
- Նոր գործիք՝ պետական գնումների ոլորտում շահերի բախման խնդիրները կանխարգելելու և բացահայտելու համար
- Ես 2000 թվականից սկսած աշխատավարձս հավաքում եմ, որպեսզի բնակարան գնեմ. Հրանուշ Հակոբյան
- Հաստատվեցին պետական նպաստների չափերը
- Հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում
Իրադարձություններ
- Գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտի թափանցիկության ապահովման գործում կարևոր դեր պետք է ունենան ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ները
- «Հայաստանում ոչ թե առողջապահության, այլ հիվանդապահության համակարգ է»
- «Տեղեկատվության ազատությունն այն հիմնաքարն է, որ բնորոշում է հիմնապես ազատ պետությունները». Դավիթ Հարությունյան
- Կստեղծվի կոռուպցիոն ռիսկերի և ապօրինի հարստացման դեպքերի ինտերակտիվ առցանց քարտեզ