Վանաձորի հիվանդանոցային համալիրի ծննդօգնության և մանկական բաժանմունքների ծառայությունից օգտվող հիվանդները բողոքում են սպասարկման որակից: Այսօր Կոռուպցիայի բացառումն առողջապահության ոլորտում, և դրան նպաստող անհրաժեշտ քայլերը ծրագրի հետազոտությունների շնորհանդեսին ասաց նախաձեռնության ղեկավար Նարինե Խաչատրյանը:
Նրա փոխանցմամբ` դրամաշնորհի ընթացքում հարցումներ են իրականացվել 300 քաղաքացիների և բուժաշխատողների շրջանում:
Հետազոտություններն անցկացրել են լրագրողների «Սելեն» ակումբ ՀԿ-ն՝ «Լոռու ՄԻԳ» ՍՊԸ -ի հետ համագործակցությամբ:
Ըստ հետազոտության` բուժաշխատողներն այս քայլին դիմում են ցածր աշխատավարձի պատճառով. «Պետություննը շատ բան է անում, որպեսզի բացառի կոռուպցիոն ռիսկերը, իր վրա վերցնելով պարտավորություններ, դրա համար ուսումնասիրությունը սկսեցին այստեղից: Մեր ծրագրերի ընթացքում համագործակցել ենք ԶԼՄ-ների հետ, որ հասարակության ձայնը լսելի լինի»,- ասաց տիկին Խաչատրյանը:
Ըստ տիկին Խաչատրյանի` դժգոհությունները երկուստեք են` բողքում էին քաղաքացիները բուժաշխատողներից, իսկ վերջիններս էլ դժգոհ էին վերաբերմունքից: Ի դեպ, բուժաշխատողներն իրենք էլ են խոստովանել, որ կոռուպցիան ի հայտ է գալիս ցածր աշխատավարձի պատճառով, հարցումների արդյունքում` 100 հոգուց 80-ը խնդիրը դրա մեջ է տեսել:
Նարինե Խաչատրյանը շեշտեց, որ հարցումները ցույց են տվել, որ մարդիկ իրազեկ չեն իրենց իրավունքներին, սա նույնպես լուրջ խնդիր է:
Այս դրամաշնորհը տրամադրվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում, այն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից՝ գործընկեր՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ՝ Եվրոպական Միության և ԵԱՀԿ ֆինանսական օժանդակությամբ:
Կարեն Զադոյանը` ծրագրի ղեկավարը, ներկայացրեց ՀԵԻԱ-ի գործունեությունը, անդրադարձավ հակակոռուպցիոն պայքարին և խոսեց Հակակոռուպցիոն կոալիցիայի գործունեությունից: Նա նաև ասաց, որ «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում մարզերի ՀԿ-ներին բազմաթիվ դրամաշնորհներ են տրամադրվել. «Այս ծրագիրը եզակին չէ, մենք բազմաթիվ նախագծերի շուրջ ենք համագործակցել, մենք գտնում ենք, որ պետություն և քաղհասարակության համագործակցությունը, եթե հիմնված է իրական գործընկերության վրա, միշտ արդյունավետ կլինի: Այս հանգամանքն ապացուցում է նաև մեր համագործակցության փորձը»:
Միջոցառմանը ներկա էր նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Նա կարևորեց հետազոտության անցկացումը` նշելով. «Մենք ինքներս էլ շատ դրական և բացասական կարծիքներ լսում ենք, բայց հաճախ դժվար է այդ կարծիքների հետևից գնալ ու բացահայտումներ անել: Այս առումով մենք ողջունեցինք ՀԿ-ի կողմից ներկայացրած նախաձեռնությունը: Ուսումնասիրությունները մեզ հետաքրքրում են, այդ աշխատանքներից հետո մենք ինքներս հետևություն կանենք` մեր հետագա անելիքների վերաբերյալ»,-նշեց պարոն Նալբանդյանը:
Միջոցառման ընթացքում մասնակիցների դիտեցին տեսանյութ, ծանոթացան վեր հանված խնդիրներին և քննարկեցին առաջարկները: Շնորհանդեսին ներկա էին նաև բուժհաստատության ղեկավար կազմն ու բժիշկներ:
Լուրեր
- Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է երեք պաշտոնյաների կաշառք ստանալու եւ 10 անձի վերաբերյալ գործի նախաքննությունը
- Նոր գործիք՝ պետական գնումների ոլորտում շահերի բախման խնդիրները կանխարգելելու և բացահայտելու համար
- Ես 2000 թվականից սկսած աշխատավարձս հավաքում եմ, որպեսզի բնակարան գնեմ. Հրանուշ Հակոբյան
- Հաստատվեցին պետական նպաստների չափերը
- Հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում
Իրադարձություններ
- Գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտի թափանցիկության ապահովման գործում կարևոր դեր պետք է ունենան ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ները
- «Հայաստանում ոչ թե առողջապահության, այլ հիվանդապահության համակարգ է»
- «Տեղեկատվության ազատությունն այն հիմնաքարն է, որ բնորոշում է հիմնապես ազատ պետությունները». Դավիթ Հարությունյան
- Կստեղծվի կոռուպցիոն ռիսկերի և ապօրինի հարստացման դեպքերի ինտերակտիվ առցանց քարտեզ