Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի միլիարդատեր անդամը. Գագիկ Խաչատրյան

278 մլն դրամ և շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար. 2011թ. ՀՀ ֆինանսների ներկայիս նախարար, Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամ Գագիկ Խաչատրյանի ֆինանսական միջոցներն այսքան են կազմել, ընդ որում՝ նրա աշխատավարձը հարկային տարում կազմել է ընդամենը 8,4 մլն ՀՀ դրամ:

Գագիկ Խաչատրյանի ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ 2011թ.-ին նա տվյալներ չկան ոչ բաժնեմասերի, ոչ գույքերի մասին: Այս պատկերը շարունակվում է մինչև 2014թ.-ը, երբ նա ստանձնում է ֆինանսների նախարարի պաշտոնը:

Նախկինում դատարկ հայտարարագիրը լցվում է բնակարաններով: Այսպես Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա տիրապետում է բազմամյա տնկիների, ունի անհատական բնակելի տուն և երկու բնակարան:

Նրան են վերադարձրել 1 մլն ԱՄՆ դոլարի փոխառություն, Բարձրաստիճան պաշտոնատար անձի դրամական միջոցները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 269 մլն ՀՀ դրամ և 1,9 մլն ԱՄՆ դոլար, իսկ աշխատավարձը 10 մլն դրամ է եղել, եթե գումարենք այս դրամական միջոցները, ապա կստացվի, որ Գագիկ Խաչատրյանի եկամուտները մեկ միլիարդ դրամից անցնում են:

Գագիկ Խաչատրյանի կինը՝ Լաուրա Եփրեմյանը 2011թ.-ի տարվա վերջում հայտարարագրել է 188 մլն դրամ և 2,7 մլն ԱՄՆ դոլար, տարվա ընթացքում նրա աշխատավարձը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 671 հազար ՀՀ դրամ:

Ամեն ինչ սահուն գնացել է մինչև 2014թ.-ը, հայտարարագրից տեղեկանում ենք, որ տիկին Եփրեմյանը 2 մլն ԱՄՆ դոլարի փոխառություն է հանձնել, ինչի պատճառով նրա եկամուտները 2,7 մլն դրամից տարվա վերջում հասել 728 հազար ԱՄՆ դոլարի, իսկ դրամով՝ 180 մլն դրամից՝ 72 միլիոնի:

Մամուլում լուրեր են տարածվել, որ Գագիկ Խաչատրյանին է պատկանում «Յուքոմ» ընկերությունը, այս տեղեկությունները իրական են դառնում, քանի որ ընկերության հիմնադիրներից է նաև Գուրգեն Խաչատրյանը. Ֆինանսների նախարարի հոր անունը նույնպես Գուրգեն է:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ