Ինչպե՞ս է կատարվում մեկ տարեկան և ավելի դարձած երեխայի ծննդի գրանցումը

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 21–րդ հոդվածի համաձայն սահմանված է.

«Մեկ տարեկան և ավելի դարձած երեխայի ծննդի պետական գրանցումը բժշկական կազմակերպության կամ բժշկի կողմից ծննդյան մասին տրված սահմանված ձևի փաստաթղթի առկայության դեպքում իրականացվում է ծնողների (ծնողներից մեկի) կամ երեխայի գտնվելու վայրի համայնքի ղեկավարի (Երևան քաղաքում` վարչական շրջանի ղեկավարի) կամ լիազորված անձի կամ շահագրգիռ այլ անձանց գրավոր դիմումի հիման վրա:

Երեխայի չափահաս դառնալուց հետո նրա ծննդի պետական գրանցումն իրականացվում է իր դիմումի հիման վրա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել