Ցմահ դատապարտյալները դադարեցրել են հացադուլը

Այսօր հացադուլը դադարեցրել են թվով 45 ցմահ դատապարտյալները: Ինչպես մինչ այս տեղեկացրել էինք՝ նրանք հացադուլը սկսել էին հոկտեմբերի 12-ին՝ պահանջելով իրենց քրեական գործերի վերանայում:

Երեկ՝ հոկտեմբերի 15-ին կառավարության շենքի դիմաց էին հավաքվել հացադուլ իրականացնող դատապարտյալների հարազատները՝ պահանջը նույնն էր:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը մեզ այսօր տեղեկացրեց, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իրականացվող հացադուլն արդեն դադարեցվել է, դատապարտյալների առողջական վիճակը բարվոք է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել