Կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիա էին իրականացնում ցմահ ազատազրկված անձանց հարազատները: Հիշեցնենք՝ օրեր առաջ թվով 45 դատապարտյալներ հացադուլ սկսեցին՝ պահանջելով վերանայել իրենց քրեական գործերը:
Կառավարության դիմաց հավաքվածների պահանջը նույնպես նույնն էր, նրանք դժգոհ էին գործադիր և դատական իշխանության անտարբերությունից խնդրի նկատմամբ:
Ցմահ դատապարտված Արթուր Քոչարյանի հորեղբոր կինը հայտնեց, որ իրենք հոգնել են անորշության մեջ սպասելով. «Հացադուլին ոչ մեկը ուշադրություն չի դարձնում: Տարել են 18 տարեկանում նստացրել են Արթուր Քոչարյանին, բոլոր հարազատներից զրկել են, ծնողների հոգեկան վիճակը խախտվել է»,- նշեց նա:
Այստեղ հավաքված անձիք հաղորդեցին, որ ցմահ դատապարտվածների ծնողները հացադուլ են սկսել, իրենք նույնպես պատրաստվում են գնալ այդ քայլին:
Ցուցարարներին կառավարությունից ոչ ոք չմոտեցավ, նրանք գնացին ՀՀ նախագահականի դիմաց իրենց բողոքն արտահայտելու: