Շուրջ 45 ցմահ դատապարտյալ երեկվանից հացադուլ է սկսել: Նրանք պահանջում են վերանայել իրենց քրեական գործերը: Այս տեղեկատվությունն Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Նա ասաց, որ դատապարտյալներից 8-ը նույն պահանջով դիմում են ներկայացրել ՀՀ նախագահին, Գլխավոր դատախազին և Արդարադատության նախարարին:
Այս պահին դատապարտյլաների առողջական վիճակը բավարար է գնահատվում, նրանց հետ աշխատանքներ են տանում ՔԿՎ-ի սոցիալ-հոգեբանները և իրավական բաժնի աշխատակիցները: