Կապանում կկայանա «ՀՀ կառավարության պարտավորությունների կատարման ընթացքը միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունների համատեքստում» թեմայով հակակոռուպցիոն միջոցառում

2015 թվականի հոկտեմբերի 6-ին Կապան քաղաքում (վայրը` ք. Կապան, «Դարիստ» հյուրանոց) «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և գործընկեր «Ինֆորմացիայի  ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համաֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում կազմակերպում են հակակոռուպցիոն միջոցառում «ՀՀ կառավարության պարտավորությունների կատարման ընթացքը միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունների համատեքստում» թեմայով, որի մամլո հաղորդագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Իրավաբան․net

Մամլո հաղորդագրություններ

Իրադարձություններ