Հինգշաբթի օրը՝ հոկտեմբերի 1-ին Եվրոպական իրավունքի աշնանային դպրոցի շրջանակներում մասնակիցները բաժանվեցին աշխատանքային խմբերի, քննարկման թեման Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածն էր՝ Արդար դատավարության սկզբունքների վերաբերյալ:
Խմբերի աշխատանքը համակարգում էր Գերմանացի փաստաբան Թոմաս Նափփերթը:
Հաջորդ դասախոսությունը՝ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանին բողոք ձևակերպման մասին էր: Մասնակիցներին սեփական փորձով կիսվեց Գերմանիայի Կիրառական վարչական գիտությունների դաշնային համալսարանի դասախոս, պրոֆեսոր Միխաելա Վիթթինգեր:
Ապա Թոմաս Նափփերթը ներկայացրեց լռություն պահպանելու իրավունքը, իսկ արտահայտվելու իրավունքից խոսեց Միխաելա Վիթթինգերը:
Օրվա ավարտին երիտասարդները պարոն Վիթթինգերի և Նափփերթի ղեկավարությամբ կատարեցին գործնական խմբային աշխատանք՝ «ՄԻԵԴ բողոքի ձևակերպում» թեմայի շուրջ:
Հիշեցնենք, որ Եվրոպական իրավունքի աշնանային դպրոցը կազմակերպիչներն են Միջազգային իրավական համագործակցության Գերմանական հիմնադրամը, Հայաստանի Իրավաբանական Հիմնադրամը, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը:
2013 թվականի Եվրոպական իրավունքի ամառային դպրոցի ամփոփմանը կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ 2014 թվականի Եվրոպական իրավունքի ամառային դպրոցի ամփոփմանը` այստեղ:
Կարդացեք նաև՝
Մեկնարկեց Եվրոպական իրավունքի 3-րդ աշնանային դպրոցը