Եվրոպական իրավունքի աշնանային դպրոցն այսօր՝ սեպտեմբերի 30-ին մեկնարկեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ Արդար դատավարության սկզբունքների վերաբերյալ դասախոսությամբ: Գերմանացի փաստաբան Թոմաս Նափփերթին ներկայացրեց անմեղության կանխավարկածի սկզբունք, խոսեց կրկնակի պատասխանատվությունից պաշտպանվածությունից և անդրադարձավ հանրային՝ բաց լսվելու իրավունքներին: Դասախոսության ավարտին տեղի ունեցավ քննարկումներ:
Այնուհետև պարոն Նափփերթին դասախոսությամբ հանդես եկավ ազատությունից զրկված անձանց իրավունքների և անանուն վկայի ցուցմունքի կիրառման վերաբերյալ:
Աշնանային դպրոցի մասնակիցները հնարավորություն ունեցան համեմատականներ անցկացնել ազգային և միջազգային օրենսդրությունների միջև, ծանոթանալ գերմանական փորձին, ինչպես նաև շփվել գերմանացի փաստաբանի հետ:
Օրն ամփոփվեց էքսկուրսիայով՝ երիտասարդները այցելեցին Հայրավանք վանական համալիր և ընթրեցի Սևանա լճի ափին գտնվող ռեստորանում:
Հիշեցնենք, որ Եվրոպական իրավունքի աշնանային դպրոցը կազմակերպիչներն են Միջազգային իրավական համագործակցության Գերմանական հիմնադրամը, Հայաստանի Իրավաբանական Հիմնադրամը, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը:
2013 թվականի Եվրոպական իրավունքի ամառային դպրոցի ամփոփմանը կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ 2014 թվականի Եվրոպական իրավունքի ամառային դպրոցի ամփոփմանը` այստեղ:
Կարդացեք նաև՝ Մեկնարկեց Եվրոպական իրավունքի 3-րդ աշնանային դպրոցը