Թանկարժեք արդարադատություն. ինչքա՞ն եկամուտներ ունեն և ի՞նչ մեքենաներ են վարում մայրաքաղաքի առաջին ատյանի դատարանների նախագահները

Երևան քաղաքում գործում են առաջին ատյանի 6 դատարաններ:

R_VardazaryanԵրևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահը Ռուբեն Վարդազարյանն է:

Բարձրաստիճան պաշտոնատար անձի հարկային տարում հանձնած կամ վերադարձած փոխառությունները կազմել են 50 հազար ԱՄՆ դոլար, նրա դրամական միջոցները 2011թ. սկզբին եղել են 14 մլն դրամ և 104 հազար դրամ, տարվա վերջում ավելացել են համապատասխանաբար 1 մլն դրամով և 1000 դոլարով, հաջորդ տարիներին՝ 2012 և 2013 թվականներին նրա դրամական միջոցներում էական փոփոխություն չի արձանագրվել, միայն 2014թ.-ի տարվա վերջին կտրուկ նվազել են՝ դառնալով 1 մլն և 55 հազար ԱՄՆ դոլար: 2011թ. նրա աշխատանքային վարձատրությունը կազմել են 6 մլն դրամ, Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը՝ 129 հազար ՀՀ դրամ:

2012թ.-ին Ռուբեն Վարդազարյանը ձեռք է բերել 45 մլն դրամ արժողությամբ բնակարան և 27 մլն դրամ արժողությամբ այգետնակ, իսկ 2014թ. նա ձեռք է բերել շուրջ 56 մլն դրամ արժողությամբ բնակարան:

2012թ. դատարանի նախագահը ստացել է 73,3 մլն ՀՀ դրամի չափով նվիրատվություն:

A_DanielyanԵրևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արմեն Դանիելյանը 2011թ.-ին 50 հազար ԱՄՆ դոլարով վաճառել է իր BMW X5 4.4 ավտոմեքենան:

Նույն տարվա վերջին նրա դրամական միջոցները կազմել են՝ 35 մլն ՀՀ դրամ, 280 հազար ԱՄՆ դոլար և 150 հազար եվրո, իսկ հարկային տարում եկամուտներն, այսինքն՝ աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները եղել են 4.6 մլն ՀՀ դրամ, 2012թ. եկամուտները նվազել են՝ դառնալով համապատասխանաբար 15 մլն ՀՀ դրամ, 245 հազար ԱՄՆ դոլար և 150 հազար եվրո, 2013թ.-ին՝ պաշտոնը ստանձնելու պահին Արմեն Դանիելյանը հավատարմագրել է 3 բնակարան: Նա ձեռք է բերել նաև LEXUS LX 570 ավտոմեքենա:

2014թ. դատարանի նախագահի եկամուտները ավելացել են՝ չնչին տոկոսներով:

Էլիզա Աղաբաբյանի՝ Արմեն Դանիելյանի կնոջ դրամական միջոցները 2012թ. կազմել են 32 մլն ՀՀ դրամ, մինչդեռ հարկային տարում աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները եղել են 432 հազար դրամ:

Հաջորդ տարիներին նրա դրամական միջոցները չեն փոփոխվել, իսկ եկամուտների մասին տվյալներ չկան:

Davit BalayanԵրևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Բալայանի դրամական միջոցները 2011թ. վերջում կազմել են 7,8 մլն ՀՀ դրամ:

Աշխատավարձը հարկային տարում՝ 5,2 մլն ՀՀ դրամ, 2012թ. բարձրաստիճան պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում հասել են 17,7 մլն ՀՀ դրամի, հաջորդ տարիներին կեսով նվազել են:

Դատարանի նախագահը 2007թ.ձեռք է բերել 2002թ. MAZDA 6 2.0 ավտոմեքենա, որի արժեքը մոտ 6000 ԱՄՆ դոլար է:

Նրա կնոջ՝ Հասմիկ Ավետիսյանի դրամական միջոցները 2012թ. վերջին կազմել են 1,5 մլն ՀՀ դրամ, 5 հազար ԱՄՆ դոլար և 500 եվրո, իսկ եկամուտները 2011թ. կազմել են 392 հազար ՀՀ դրամ:

2014թ. այդ դրամական միջոցները կազմել են 2,5 մլն ՀՀ դրամ, 5200 ԱՄՆ դոլար, 250 եվրո և 25 հազար ռուսական ռուբլի, իսկ եկամուտները հարկային տարում (Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ)` 2,8 մլն ՀՀ դրամ:

A_OhanyanԵրևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանի դրամական միջոցները 2011թ. հարկային տարվա վերջում կազմել են 50 մլն ՀՀ դրամ և 64 հազար ԱՄՆ դոլար

2013թ. նա ձեռք է բերել 33 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ TOYOTA CAMRY 2.4 ավտոմեքենա, նույն տարվա սկզբում նրա դրամական միջոցները կազմել են 50 մլն ՀՀ դրամ և 64 հազար ԱՄՆ դոլար, իսկ տարվա ավարտին 44 մլն ՀՀ դրամ և 50 հազար ԱՄՆ դոլար, բարձրաստիճան պաշտոնատար անձը 2013թ.-ին 20 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն է ստացել:

Արթուր Օհանյանի եկամուտները 2011-2014թթ.-ին հիմնականում տատանվել են 18 մլն ՀՀ դրամի սահմաններում:

Նրա կնոջ՝ Տաթևիկ Օհանյանի եկամուտները 2011, 2012 և 2013 թվականներին հիմնականում կազմել է կազմել է 10 մլն ՀՀ դրամ և 35 հազար ԱՄՆ դոլար, իսկ 2014թ. իջել են դոլարով եկամուտները 3000-ով, սակայն նա ձեռք է բերել 80 հազար եկամուտ՝ ռուսական ռուբլով:

Uzunyan S_Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Ուզունյանի տարեկան եկամուտները 2011-2014թթ.-ին եղել են տարբեր, սակայն չեն անցել 3 մլն ՀՀ դրամի սահմանը, նրա՝ աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ հարկային տարում՝ 9 մլն ՀՀ դրամի շեմը չեն անցել: Չկա հայտարարագրված ոչ ավտոմեքենա, ոչ բնակարան, ոչ էլ որևէ նվիրատվություն:

Պարոն Ուզունյանի որդին՝ Յուրի Ուզունյանը ավագ քննիչ է, նրա հայտարարագրերից տեղեկանում ենք, որ 2011-2014թ. հարկային տարում աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները չեն անցել 3,2 մլն ՀՀ դրամի շեմը:

Նրա կնոջ՝ Ալլա Հարությունյանի եկամուտները հարկային տարում 2011 և 2012 թվականների կազմել են ընդամենը 84 հազար ՀՀ դրամ, հաջորդ տարիներին ընդհանրապես չեն եղել:

Դատարանի նախագահի երկու որդիների հայտարարագրերում ոչ մի տեղեկություն չկա:

AbrahamyanԵրևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Վարդան Աբրահամյանը 2011թ. տարվա սկզբում ունեցել 1 մլն ՀՀ դրամ և 40 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ, տարվա ավարտին նվազել է դրամը՝ 500 հազարով, սակայն հաջորդ տարի ավելացել 9 անգամ՝ դառնալով 3,5 մլն ՀՀ դրամ:

Նույն անձի եկամուտները հարկային տարում  աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից կազմել են 8,8 մլն ՀՀ դրամ, Վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցումից՝ 9 մլն, իսկ  Գույքը (բացառությամբ դրամական միջոցների) օտարելուց ստացված եկամուտը՝ 3 մլն ՀՀ դրամ, իսկ 2014թ. վերջում նրա դրամական միջոցները կազմել են 23,8 մլն ՀՀ դրամ և 40 հազար ԱՄՆ դոլար, եկամուտները՝ 23 մլն ՀՀ դրամ:

2011թ.-ին Վարդան Աբրահամյանտ 13 մլն ՀՀ դրամով ձեռք է բերել NISSAN TEANA 2,5 մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, 2013թ. նա վաճառել է այս մեքենան 10 մլն ՀՀ դրամով, սակայն ձեռք է բերել NISSAN PATHFINDER 2.5 L ավտոմեքենա՝ 11,2 մլն ՀՀ դրամով:

Դատարանի նախագահի կնոջ՝ Սուսաննա Աբրահամյանի դրամական միջոցները 2014թ. վերջում կազմել են 100 հազար դրամ և 1000 դոլար, իսկ եկամուտները 3,6 մլն ՀՀ դրամ:

 Garik AvagyanԵրևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գարիկ Ավագյանի դրամական միջոցները 2011թ. վերջին կազմել են 14 մլն ՀՀ դրամ ու 11,6 հազար ԱՄՆ դոլար, հաջորդ տարի էականորեն չեն փոխվել, իսկ 2014թ.-ին պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշվել է մեկ բնակարան և ավտոտնակ, դրամական միջոցները՝ 22 մլն ՀՀ դրամ և 12 հազար ԱՄՆ դոլար

Գարիկ Ավագյանի եկամուտները հարկային տարում կազմել են 8,7 մլն ՀՀ դրամ, 2014թ.-ին եղել է 5,2 մլն ՀՀ դրամ:

Նրա կինը՝ Ռիմա Ավագյանը որևէ գույք կամ դրամական միջոց չի հայտարարագրել:

Մենք նաև առանձնացրել ենք դատարանների այն նախագահներին, ովքեր թանկարժեք մեքենաներ են ձեռք բերել և վաճառել, ստորև ներկայացնում ենք պատկերը.

Xary-mary-chjnjel

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ