Ուռճացրած թվեր՝ քաղաքապետարանի կոնյակներից մինչև պետբյուջեի հաշվին վարչապետի այցելությունները. Սերգեյ Սարգսյան

Արմքոմեդի մշակութային հասարակական կազմակերպությունը «Հակակոռուպցիոն ռազմավարության երգիծական վերահսկում» եռամսյա ծրագրի շրջանակներում փորձել է ավելի արդյունավետ դարձնել կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում: Ծրագրի մասին զրուցեցինք ՀԿ ղեկավար Սերգեյ Սարգսյանի հետ: Նշենք, որ այն իրականացվում է «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում:

Նախ նշենք, որ Արմքոմեդի ծրագրի շրջանակներում առաջարկել էր իրականացնել ակտիվ դիտարկում Հակակոռուպցիոն նոր խորհրդի և իր գործունեության նկատմամբ, վերհանել խորհրդի աշխատանքը և բացթողումները, մատնանշել կոռուպցիոն առկա ռիսկերը, որոնց Խորհուրդը չի անդրադառնում կամ չի ցանկանում տալ լուծում:

Այս գործողությունները իրականացվել է երգիծական տեքստերի ստեղծմամբ և Արմքոմեդիին հասանելիք տեղեկատվական գործիքների կիրառմամբ. հրապարակվել են մի շարք հոդվածներ, որոնք հումորային եղանակով գրավել են հանրության ուշադրությունը այս խնդրի շուրջ:

Արմքոմեդիի կարծիքով կոռուպցիայի դեմ պայքարի գործում առկա են մի շարք մտահոգիչ հանգամանքները. այդ թվում այն, որ նախկին հակակոռուպցիոն ռազմավարությունները իրականացվել են միջազգային դոնորների և կառավարության աջակցությամբ իրականացվել են առանց շոշափելի հասարակական վերահսկողության, ինչի արդյունքում քաղաքացիները կտրված են եղել այդ ռազմավարության գործընթացին որևէ մասնակցությունից:

Նաև այն, որ ինչպես նախկին, այնպես էլ ներկա հակակոռուպցիոն ռազմավարությունների իրականացումը վստահված է գործադիր իշխանության ներկայացուցիչներին, ինչը ի սկզբանե կասկածներ է հարուցում հնարավոր շահեր բախման առումով:

Սերգեյ Սարգսյանի խոսքով՝ ծրագրի շրջանակներում բացահայտվել են մի շարք մսխումներ, պաշտոնյաների հաշվետվողականության ցածր մակարդակ՝ պետական բյուջեի գումարները ծախսելիս: Սրանց շարքում Սերգեյն առանձնացրեց վարչապետի կատարած այցելությունները պետբյուջեի հաշվին՝ ուռճացրած ծախսերով, ինչպես նաև զրուցեց քաղաքապետարանի կողմից թանկարժեք կոնյակի ձեռքբերման փաստից.

«Մեր հիմնական խնդիրը հանձնաժողովի կողմնակալությունն է, հանձնաժողովի ոչ անկախ լինելը: Մեծ ուշադրություն դարձրել ենք նաև այն հանգամանքին, որ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովում նույն մարդիկ են, ովքեր ղեկավարում են մի շարք ռիսկային ոլորտներ»,- ասաց մեր զրուցակիցը:

«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից՝ գործընկեր՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ՝ Եվրոպական Միության և ԵԱՀԿ ֆինանսական օժանդակությամբ:

Զ. Մանուչարյան

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ