Ի՞նչ եկամուտներ ունեն նախագահի կողմից պարգևատրված՝ Գլխավոր դատախազի տեղակալն ու նրա ընտանիքի անդամները

Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանին պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով:

Արտավազդ Հարությունյանը պաշտոնը ստանձնել է 2013թ.-ին: Պաշտոնը ստանձնելու հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ձեռք է բերել BMW X5 3.0 I ավտոմեքենա, որը վաճառել է 38,000 ԱՄՆ դոլարով:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 16 մլն դրամ, 20 հազար ԱՄՆ դոլար և 300 եվրո: Հաջորդ տարի ավելացել են նրա դրամական միջոցները՝ 1.5 մլն ՀՀ դրամով՝ դառնալով 17.5 մլն ՀՀ դրամ:

Բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները (Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից) կազմել են 9 մլն 337 հազար ՀՀ դրամ, հաջորդ տարի եկամուտները նվազել են՝ դառնալով 8 մլն 645 հազար ՀՀ դրամ:

Արտավազդ Հարությունյանի 25-ամյա դուստեր՝ Տաթևիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից ստացած եկամուտները 2013թ. հարկային տարում կազմել են 261 հազար ՀՀ դրամ, իսկ հաջորդ տարի՝ 1 մլն 259 հազար ՀՀ դրամ:

Արտավազդ Հարությունյանի կնոջ՝ Սուսաննա Մեհրաբյանի դրամական միջոցները 2013թ.-ին կազմել են 20 մլն ՀՀ դրամ, 55 հազար ԱՄՆ դոլար և 5 հազար Եվրո, 2014թ. դրամական միջոցները նվազել են՝ 1 մլն ՀՀ դրամով և 1000 եվրոյով: Աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից ստացած եկամուտները 2013թ.-ին 1 մլն 425 հազար ՀՀ դրամ, 2014թ.-ին 1 մլն 397 հազար ՀՀ դրամ:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ