Ինչպե՞ս կատարել կանգառ ուղևոր նստեցնելու կամ իջեցնելու համար, որպեսզի չտուգանվեք

ՀՀ Կառավարության թիվ 955–Ն որոշման համաձայն` ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին, կարգավորվում են կանգառ և կայանում կատարելու կապակցությամբ հարցերը։

Տրանսպորտային միջոցների կանգառը և կայանումը թույլատրվում է ճանապարհի աջ մասում` մայթի մոտ կամ կողնակին, դրանց բացակայության դեպքում` երթևեկելի մասի եզրին:

Բնակավայրերում, երթևեկելի մասի ձախ կողմում կանգառ ու կայանում թույլատրվում է`

1) յուրաքանչյուր ուղղությամբ մեկ երթևեկելի գոտի ունեցող, մեջտեղում տրամվայի գծեր չունեցող ճանապարհներին.

2) միակողմ երթևեկության ճանապարհներին (3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներին թույլատրվում է միայն կանգառ` բեռնելու կամ բեռնաթափելու, ինչպես նաև ուղևորի նստելու կամ իջնելու համար):

Գծանցի վրա հարկադրված կանգառ կատարելու դեպքում վարորդը պետք է` անհապաղ իջեցնի ուղևորներին և միջոցներ ձեռնարկի գծանցն ազատելու համար։

Կանոնավոր փոխադրումներ իրականացնելիս` վարորդը պետք է դռները փակ պահի մինչև տրանսպորտային միջոցի լրիվ կանգնելը, որից հետո միայն հնարավորություն տա ուղևորներին նստել կամ իջնել, իսկ երթևեկությունն սկսի դռները փակելուց հետո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել