Պետական տուրքի մասին ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը սահմանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` յուրաքանչյուր միավոր քաղաքացիական զենք ձեռք բերելու համար սահմանված պետական տուրքի չափը:
Այսպես, գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), անփող հրազենի, ազդանշանային զենքի համար (5 տարի գործողության ժամկետով կամ 5 տարով երկարաձգելու համար) սահմանված է պետական տուրք` բազային տուրքի քառապատիկի չափով (4000 ՀՀ դրամ):
Ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով oդաճնշիչ զենքի համար (6 ամիu գործողության ժամկետով) պետական տուրքի չափը կազմում է բազային տուրքի քառապատիկի չափով (4000 ՀՀ դրամ):
Որuորդական ակոuափող կամ համակցված հրազենի համար (6 ամիu գործողության ժամկետով) պետք է վճարել պետական տուրքը` բազային տուրքի վեցապատիկի չափով (6000 ՀՀ դրամ):