Յուրաքանչյուր անձ օրենքով լիազորված է իրեն անհրաժեշտ տեղեկություն ստանալ համապատսխան պետական մարմնից կամ որևէ կազմակերպությունից: Նման իրավունքը հաճախ անտեսվում է:
Այսպես, համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1897–րդ հոդվածի` օրենքով նախատեսված տեղեկությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից ապօրինաբար չտրամադրելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով: