Համաձայն 2014թ սեպտեմբերի 26-ի ԵՊՀ գիտական խոհրդի նիստում ընդունված կանոնակարգի` պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի լրիվ փոխհատուցում տրամադրվում է`
մեկ ուսումնական տարվա ընթացքում սահմանված ժամկետներում հանձնված (առանց լուծարքային շրջանի) քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանողներին` մրցութային կարգով,
օրենքով նախատեսված հետևյալ սոցիալական խմբերում ընդգրկված անձանց`
ա) առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին և նրանց թվին պատկանող անձանց` համաձայն ՙԱռանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի,
բ) 1-ին և 2-րդ խմμերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց` համաձայն ՙՀայաստանի Հանրապետության հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի,
գ) զոհված զինծառայողի երեխա-ուսանողներին` համաձայն ՙԶինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի,
դ) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած ուսանողներին,
ե) պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին: