Համաձայն ՀՀ Երևան քաղաքի ավագանու N 36-Ն որոշման` կանաչ տարածքներին հասցված վնասը ենթակա է հատուցման: Վնասի հատուցման չափը որոշվում է՝ ելնելով կանաչ տարածքի փոխհատուցվող արժեքից։ Բոլոր տեսակի վնասակար գործողություններից հասցված վնասի գնահատումը կատարվում է՝
1) կանաչ տարածքի անօրինական վնասման կամ ոչնչացման դեպքում.
2) ծառերի և թփերի օրինական (թույլատրված) հատման և հողաբուսաշերտերի պինդ ծածկույթով փոխարինման դեպքում։
Փոխհատուցումը կատարվում է գումարային կամ կանաչ տարածքը վերականգնելու ձևով:
Վնասի փոխհատուցումը կանաչ տարածքը վերականգնելու ձևով իրականացվում է վնաս հասցրած սուբյեկտի և լիազոր մարմնի միջև կանաչապատման աշխատանքների իրականացման վերաբերյալ պայմանագրի կնքման հիման վրա։
Վնասը համարվում է ամբողջությամբ հատուցված՝ լիազորված մարմնի կողմից կատարված աշխատանքների ընդունումից կամ գումարը Երևանի բյուջե մուտքագրվելուց հետո։