Փոխոստիկանապետ Վալերի Օսիկյանը ցուցարարներին մոտենալով հորդորեց լքել Բաղրամյան պողոտան՝ վերականգնելով նախկին խաղաղ երթևեկությունը։ Ոստիկանապետը նշեց, որ հավաքը հակաօրինական է։ Ցուցարարներին տրվեց ժամանակ, որպեսզի Բաղրամյանն ազատեն, հակառակ դեպքում խախտողները կենթարկվեն պատասխանատվության և պահանջին չենթարկվելու դեպքում ոստիկանությունը՝ օրենքով սահմանված կարգով ամեն ինչ կանի, որպեսզի վերականգնեն հասարակական կարգը։