«Հարկային մարմինը պլանավորում է հարկը». ՀԿ նախագահը՝ ոլորտի խնդիրների մասին

Մոնիթորինգը որպես կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործիք պետական եկամուտների հավաքագրման ծրագրի միջոցով «Գավառի բիզնես կենտրոն» ՀԿ-ն նպատակ ունի բացահայտել իրավիճակը պետական եկամուտների հավաքագրման ոլորտում հարկային բարեփոխումների իրականացումից հետո:

ՀԿ նախագահ Անահիտ Շահզադյանը փոխանցեց նշեց, որ իրենք աշխատանքներ հուլիս ամսից սկսել են աշխատանքներ իրականացնել Գեղարքունիքի մարզի 5 քաղաքներում և մի քանի համայնքներում աշխատել պետական մարմինների և հարկատուների հետ: Ըստ նրա կա լրջագույն մի խնդիր.

«Հարկային մարմինը պլանավորում է հարկը: Այսինքն՝ նրանք չեն նայում հարկատուի հաշվետվությանը և հաշվարկներին: Հարկատուն ինքն՝ ըստ իր ներկայացված պետք է վճարի հարկեր, սակայն չեն թողնում մարդիկ այդպես աշխատեն: Այսինքն՝ հարկային մարմինը ինքն է պլանավորում՝ առանց հաշվի առնելով անձի հաշվարկները: Նման բան գոյություն չունի»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Այդուհանդերձ նա նշեց, որ հարկատուները ներկայումս ավելի գրագետ են և իրավագիտակից. «Միայն օրենսդրության անտեղյակ մարդիկ են, որ խուսափում են իրենցը պնդելուց»:

Հարկային ոլորտում հաջորդ լուրջ խնդիրն անձերն են. «Մենք, որ մոնիթորինգը սկսեցինք, հարկային տեսչության պետն այլ անձ էր, բաժնի պետերը նույնպես: Հիմա փոխվել է այդ պետը, լրիվ այլ քաղաքականություն է: Նախկինում պետն անգրագետ մոտեցումներ էր ցուցաբերում, պարտադրաբար էր հարկեր հավաքում, ներկայումս պետը փոխվել է, իրավիճակը մի փոքր շտկվել է»,- չնայած այս հանգամանքին մեր զրուցակիցը նշեց, որ անընդմեջ հարկային համակարգում անձիք են փոխվում, ինչը նույնպես բացասաբար է ազդում ոլորտի վրա. «Շատ վատ է, որ 4 ամիսը, 6 ամիսը մեկ փոփոխություններ են, մեկ տարի որևէ մեկը չի աշխատում: Համակարգն էլ խեղաթյուրված է, որ անկախ անձի փոփոխությունից, այն հստակ աշխատի»:

Խոսելով հարկային ստուգումներից՝ ՀԿ նախագահն ասաց. «Օրենքը խիստ պարտադրում է, որ պետք է հաշվառում վարվի, փաստաթղթաշրջառություն իրականացվի և այլն, բայց հարկային տեսչությանը դա ընդհանրապես պետք չի, որովհետև ստուգումների ժամանակ նա որևէ փաստաթղթի չի նայում»,- եզրահանգեց տիկին Շահզադյանը:

«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից՝ գործընկեր՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ՝ Եվրոպական Միության և ԵԱՀԿ ֆինանսական օժանդակությամբ:

Գ.Թոսունյան

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ