Կարևոր իրազեկում, եթե աշխատում եք առանց պայմանագրի

Աշխատողի աշխատանքի ընդունումը համարվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպված, եթե առկա չէ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ կամ գրավոր պայմանագիր:

Աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու դեպք այն փաստը, երբ ստուգում իրականացնող անձինք գործատուի մոտ իրականացվող ստուգման շրջանակներում գործատուի մոտ առկա համապատասխան վճարահաշվարկային կամ այլ փաստաթղթերի (մասնավորապես, աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրերի) հիման վրա արձանագրում են տվյալ գործատուի մոտ նախկինում փաստացի աշխատանքային հարաբերությունների մեջ եղած վարձու աշխատողի առկայությունը (աշխատողի համար աշխատավարձ և դրան հավասարեցված այլ միջոցներ կամ եկամտային հարկ կամ պարտադիր սոցիալական ապահովության վճարներ հաշվարկված լինելու հանգամանքը)` առանց այդ պահին աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի առկայության:

Աշխատողի աշխատանքի ընդունումը գրավոր չձևակերպելու փաստն արձանագրելու համար ստուգում իրականացնող անձինք իրականացնում են հետևյալ քայլերը`

1) գործատուից պահանջում են փաստացի աշխատանք կատարող, ինչպես նաև ստուգվող ժամանակաշրջանում աշխատանք կատարած (աշխատանքային հարաբերությունների մեջ նախկինում գտնված) անձանց աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը կամ գրավոր պայմանագրերը, իսկ անհրաժեշտության և առկայության դեպքում` նաև գործատուի կողմից հաստատված հաստիքացուցակը.

2) կազմում են ստուգման պահին փաստացի աշխատանք կատարող, ինչպես նաև ստուգվող ժամանակաշրջանում աշխատանք կատարած այն անձանց ցանկը, որոնց մասով գործատուն չի ներկայացնում աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ կամ գրավոր պայմանագիր` բացառությամբ`ՀՀ կառավարության Ν 1259-Ն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերից և այլն:

Հավելենք նաև, որ չձևակերպված աշխատողներ ունենալու դեպքում գործատուն պիտի վճարի եկամտային հարկ՝ ըստ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի՝ ա. 60.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների քանակը մեկից երեք է, բ. 150.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների քանակը չորսից վեց է, գ. 300.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների քանակը յոթից ինն է, դ. 600.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների քանակը գերազանցում է ինը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել