Նորություններ

Աշոտ Ահարոնյանն արձագանքում է ոստիկանների կողմից ակտիվիստների այցելության մասին լուրերին

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Որոշ լրատվամիջոցներում տեղեկատվություն է շրջանառվում, թե իբր քաղաքացիական նախաձեռնության սեպտեմբերի 11-ի միջոցառման նախօրեին ոստիկանության ծառայողները այցելում են շարժման ակտիվիստների բնակարաններ: Տեղեկատվությունն անհիմն է և իրականությանը չի համապատասխանում:

Ոստիկանությունը իրականացնում է իր գործառույթները, որոնց շրջանակում, հարկ եղած դեպքում, նաև քաղաքացիների բնակարաններ այցելություններն են: Եվ եթե համայնքային ոստիկանն, այդ թվում՝ այց է կատարել որևէ ակտիվիստի, դա որևէ առնչություն չունի վերջինիս հասարակական գործունեության հետ:

Անհավաստի լուրեր տարածողներին կոչ ենք անում պարզունակ զուգադիպությունից ինչ-ինչ եզրակացությունների չգալ և անիրական պատմություններով իրենց մասին վերստին հիշեցնելու անհաջող փորձեր չանել»:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել