Նորություններ

Ինչպե՞ս հաշվառվել բնակչության պետական ռեգիստրում

Չհաշվառված, ինչպես նաև մշտական բնակության նոր վայրում (կացարանում) հաշվառվող անձանց անհատական տվյալները բնակչության պետական ռեգիստր մուտքագրվում են դիմումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին տեղեկանքը տրամադրվում է դիմումն ստանալուց հետո հաջորդ աշխատանքային օրը, եթե պահպանվել են դիմումին ներկայացվող պահանջները, և ամբողջական է պահանջվող փաստաթղթերի ցանկը:

Եթե դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա դիմումն ընդունվում է, և դիմումատուին առաջարկվում է 30-օրյա ժամկետում համալրել այդ ցանկը: Նշված ժամկետում փաստաթղթերի ցանկը համալրելուց հետո անձանց անհատական տվյալները բնակչության պետական ռեգիստր մուտքագրվում են 3 աշխատանքային օրվա ընթացքում: Անձի կողմից փաստաթղթերը 30-օրյա ժամկետում ամբողջական չներկայացվելու դեպքում դիմումը թողնվում է անհետևանք:

Բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին տեղեկանքի տրամադրումը մերժվում է, եթե`
1) բնակչության պետական ռեգիստրում առկա չեն անձի անհատական հաշվառման տվյալները.
2) օրենքով նախատեսված դեպքերում անձը չի վճարել պետական տուրքը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել