76 հազար դոլար` կառավարական պատվիրակությունների 2 ուղևորության համար

Կառավարության աշխատակազմը մայիսի 26-ին և 27-ին հատուկ չվերթի ծառայությունների համար երկու պայմանագիր է կնքել «Ավիաուսումնական կենտրոն» ԲՓԸ-ի հետ, որոնցից մեկի արժեքը 16.5 միլիոն դրամ է, մյուսինը` 20 միլիոն 600 հազար դրամ է:

Մայիսի 26-ին կնքված պայմանագրի համաձայն` «Ավիաուսումնական կենտրոնը» մայիսի 28-29-ին ստացել է 16.5 միլիոն դրամ (մոտ 34 հազար դոլար) Երևան-Կոկշետաու (Ղազախստան) և Կոկշետաու-Երևան ուղղություններով ավիափոխադրման ծառայություններ իրականացնելու համար:New Picture (17)

Իսկ մայիսի 27-ի պայմանագրի համաձայն` կառավարության աշխատակազմը 20 միլիոն 600 (մոտ 42 հազար դոլար) հազար դրամ է վճարել` հունիսի 1-ին և 3-ին Երևան-Պրահա (Չեխիա), Պրահա-Երևան ուղղություններով հատուկ ավիաչվերթ իրականցնելու համար:New Picture (18)

Նշենք, որ կառավարության կայքում արդեն իսկ կա տեղեկություն, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավոր պատվիրակությունը մայիսի 28-ին աշխատանքային այցով մեկնելու է Ղազախստանի Հանրապետություն: Մայիսի 29-ին Բուրաբայում մասնակցելու է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին:

 Սակայն այս այցի վերաբերյալ վարչապետի որոշումը դեռևս չկա, անհասանելի է նաև պատվիրակության կազմի վերաբերյալ տեղեկություն: Որևէ տեղեկություն չկա նաև, թե Պրահա ինչ այց է լինելու և ինչ մակարդակով: Հետաքրքիր է սակայն, որ որպես գնման հիմք նշված են վարչապետի մայիսի 25-ին ընդունած 414-Ա և 415-Ա որոշումները, որոնք սակայն կառավարության կայքում և ընդհանրապես համացանցային որևէ աղբյուրում հասանելի չեն: New Picture (19)

Հիշեցնենք նաև, որ այս տարվա սկզբին արդեն կառավարական պատվիրակությունը ևս երկու անգամ հատուկ չվերթով այցերի է մեկնել, որոնց ճանապարհածախսը միայն պետական բյուջեի վրա նստել է մոտ 103 հազար դոլար:

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ