Նորություններ

Մաքսանենգությամբ թմրամիջոց է փորձել ներկրել․ գործը դատարանում է

Տիգրան Սահակյանը ամբաստանյալի աթոռին է՝ ապօրինի թմրամիջոց ներմուծելու մեղադրանքով։ Գործը քննվում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ։

Համաձայն մեղադրական եզրակացության՝  Տիգրան Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա այս տարվա հունիսի 15-ին սեփական օգտագործման համար ձեռք է բերել թմրամիջոց և մաքսանենգությամբ փորձել է Հայաստան տեղափոխել:

Թմրամիջոցը թաքցրել է Երևան քաղաք ուղևորվող «Սկանյա»  մակնիշի ավտոբուսի իր նստատեղի և հենակի արանքում:

Բագրատաշեն մաքսակետում   ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցների քննությամբ հայտնաբերել են, հատուկ վարժեցված շան միջոցով:

Տիգրան Ստեփանյանի հանդեպ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել