Տիգրան Սահակյանը ամբաստանյալի աթոռին է՝ ապօրինի թմրամիջոց ներմուծելու մեղադրանքով։ Գործը քննվում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ։
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Տիգրան Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա այս տարվա հունիսի 15-ին սեփական օգտագործման համար ձեռք է բերել թմրամիջոց և մաքսանենգությամբ փորձել է Հայաստան տեղափոխել:
Թմրամիջոցը թաքցրել է Երևան քաղաք ուղևորվող «Սկանյա» մակնիշի ավտոբուսի իր նստատեղի և հենակի արանքում:
Բագրատաշեն մաքսակետում ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցների քննությամբ հայտնաբերել են, հատուկ վարժեցված շան միջոցով:
Տիգրան Ստեփանյանի հանդեպ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: