Նորություններ

Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող ո՞ր նյութերն են համարվում վտանգավոր և ի՞նչ կարգով պետք է դրանք հետ կանչվեն

Սննդամթերքի անվտանգության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը համարվում են վտանգավոր, եթե`

1) չեն համապատասխանում սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին.

2) չունեն անվտանգությունը հավաստող փաստաթուղթ.

3) պիտանիության ժամկետն անցել է:

Վտանգավոր սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը ենթակա են հետկանչի` սահմանված կարգով օգտահանելու կամ ոչնչացնելու համար:

Եթե բացակայում է ապրանքն ուղեկցող փաստաթուղթը, և ապրանքի սեփականատերը չի կարող հավաստել վերջինիս ծագումը, և առկա են փչացման նշաններ, կամ առկա է մարդու առողջությանը սպառնացող վտանգ, ապա տվյալ արտադրանքի խմբաքանակը ենթակա է օգտահանման կամ ոչնչացման Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Կարևոր է իմանալ, որ սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծման ժամանակ, եթե բացակայում են ապրանքն ուղեկցող փաստաթղթերը, ապա այն վերադարձվում է արտահանող երկիր:

Վտանգավոր սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր նյութեր տնօրինողը դրանց վտանգավոր լինելու կամ վտանգավոր լինելու վերաբերյալ հիմնավոր կասկած ունենալու դեպքում կամ այդ մասին տեղեկացվելուց հետո պարտավոր է անհապաղ սկսել հետկանչման գործընթաց` ձեռնարկելով հետևյալ քայլերը`

1) տվյալ խմբաքանակի սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը ենթարկել առանձին հաշվառման ու պահման` բացառելով վերջինիս հասանելիությունը սպառողին.

2) այդ մասին տեղեկացնել տվյալ սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի մատակարարին, ձեռք բերողին և լիազոր մարմնին:

Լիազոր մարմինն իրականացնում է հայտնաբերված վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր նյութերի ամբողջ խմբաքանակի շուկայից հետկանչման գործընթացի վերահսկողությունը և դրա շրջանառության հետ կապված ռիսկի տեսակի, ծավալի և աստիճանի վերլուծությունը, ինչպես նաև այդ մասին, ըստ անհրաժեշտության, զանգվածային լրատվության միջոցներով իրազեկում է ազգաբնակչությանը:

Եթե վտանգավոր սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր նյութերն իրացվել են սպառողին, ապա վաճառողը պարտավոր է հետ վերցնել այդ սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը և «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բավարարել սպառողների պահանջները:

Վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր նյութերի հետկանչումը, փորձաքննությունը, փոխադրումը, պահումը, օգտահանումը կամ ոչնչացումը կատարվում է տվյալ սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը տնօրինողի միջոցների հաշվին:

Նյութը պատրաստվել է «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻՆ, ԺԱՄԸ 09.00-13.00 14.00-18.00, ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2, 0010 անվճար հեռախոսահամար (թեժ գիծ) 080001110, հեռախոսահամար 010 540199:

Կարող եք կարդալ նաև՝

Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող ո՞ր նյութերն են համարվում վտանգավոր և ի՞նչ կարգով պետք է դրանք հետ կանչվեն

Ի՞նչ պահանջներ պետք է ապահովվի սննդամթերքի արտադրությունը

Առևտրի կազմակերպման կանոններ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուրը

Արգելվում է ներմուծել

Սննդամթերքի ներմուծմանը, արտահանմանը և տարանցիկ փոխադրմանը ներկայացվող պահանջները

Առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայություններ մատուցողները կարող են ենթարկվել պատասխանատվության

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել