ՇՊԱԿ-ը պաշտպանեց քաղաքացու իրավունքները

21.12.2011թ.-ին ՇՊԱԿ էր դիմել Հրազդան քաղաքի բնակիչ Ա.Ղ.-ն: Շահառուի խնդիրը կայանում է նրանում, որ գազի հաշվառքի սարքը փորձաքննության ուղարկելու նպատակով դրանց ապամոնտաժման աշխատանքներ կատարելիս, մատակարար ընկերության աշխատակիցները հայտնաբերել են տեխնիկական վնասվածք, որից առաջացող պատասխանատվությունը նշված կազմակերպության կողմից անհիմն փորձ է արվում բարդել քաղաքացու վրա` հիմքում դնելով փաստաթուղթ, որն, ըստ Ա.Ղ.-ի, կեղծված է:

Ուսումնասիրելով ներկայացված խնդիրը, ՇՊԱԿ-ը հանգել է եզրակացության, որ այստեղ առկա է ոչ միայն իրավունքի խախտում, այլ նաև կոռուպցիոն ռիսկերի դրսևորման մտավախություն: 17.01.2012թ.-ին փաստի առթիվ հաղորդում է ուղարկվել ՀՀ Կոտայքի մարզի դատախազություն, պատճենը` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալին: Դատախազության հանձնարարությամբ ոստիկանության Հրազդանի բաժնում սկսվել է փաստերի ստուգման գործընթաց, որի ընթացքում` շահառուի իրավունքների պաշտպանության նպատակով գործում ընգրկվել է նաև փաստաբան: ՇՊԱԿ-ի և փաստաբանի հետևողական աշխատանքների արդյունքում խնդիրը ստացել է հաջող հանգուցալուծում` համապատասխան շահառուի դիրքորոշման և ցանկության: Նշված ընկերության Հրազդանի մասնաճյուղի ղեկավարությունը ստանձնել է անհիմն կազմած ակտի կատարման պարտավորությունը` ինչը նշանակում է ընդունել իր մեղավորությունը, իսկ Ա.Ղ.-ն մեծահոգաբար հրաժարվել է հետագա բողոքարկումից` համարելով իր իրավունքները վերականգնված և կոռուպցիոն ռիսկերը կանխված:

Հաջողված պատմությունը վերցված է www.aac.am վեբ կայքից:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել