Կանխվեց սեփականության իրավունքի գրանցումը ինքնակամ կառույցի նկատմամբ

28.03.2012թ.-ին Կապան քաղաքի բնակիչ Բ.Մ.-ն դիմեց Սյունիքի ՇՊԱԿ և խնդրեց զբաղվել Կապանի Մելիք Ստեփանյան փողոցի 2/1-4 հասցեում գտնվող կիսակառույց խանութ-սրահի անմիջական հարևանությամբ գործող և Ա.Հ.-ի տիրապետման և օգտագործման ներքո գտնվող բանջարեղենի խանութի հետագա ճակատագրով:

Բանջարեղենի խանութը կառուցվել է առանց Բ.Մ.-ի և Կապանի Մելիք Ստեփանյան փողոցի թիվ 2 շենքի բոլոր սեփականատերերի կարծիքը հարցնելու: Այն շենքից գտնվում է ընդամենը 2 մետր 80 սմ հեռավորության վրա, խախտվել են շինարարական նորմերի պահանջները: Նշված հասցեում գտնվող կիսակառույց խանութ-սրահի անմիջական հարևանությամբ գործող բանջարեղենի խանութի կառուցման արդյունքում խախտվել է նաև Սյունիքի ՇՊԱԿ դիմած, նույն հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքի համասեփականատերերից մեկի` Բ.Մ.-ի սեփականության իրավունքը: Վերը նշվածի արդյունքում նա զրկվել է իր սեփականության իրավունքից լիարժեք օգտվելու հնարավորությունից:

Ուսումնասիրելով գործը և կատարելով անհրաժեշտ իրավական վերլուծություններ, 15.02.2012թ.-ին Սյունիքի ՇՊԱԿ-ի կողմից ուղարկվել է դիմում ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կոմիտեի պետական կադաստրի (այսուհետ` ԱԳԿՊԿ) աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարին, որում հիմնավորվել է, որ խանութ-սրահը չի կարող ճանաչվել օրինական, քանի որ խախտում է այլ անձանց իրավունքները, կառուցված է քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, խնդիրներ է առաջացնում ճանապարհային երթևեկության մասնակիցների համար: Վերոգրյալի հիման վրա, ՇՊԱԿ-ը խնդրել է չգրանցել Ա.Հ.-ի սեփականության իրավունքը խանութի նկատմամբ:

Ի պատասխան ՇՊԱԿ-ի գրության, 23.03.2012թ.-ին ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ն տեղեկացրել է, որ Կապանի Մ.Ստեփանյան փողոցի 2/1-4 առևտրի սրահի հարևանությամբ գտնվող բանջարեղենի խանութի նկատմամբ Ա.Հ.-ի անվամբ պետական գրանցում չի կարող կատարվել:

Հաջողված պատմությունը վերցված է www.aac.am վեբ կայքից:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել