2015 թվականի մայիսի 18-19-ին Հորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում տեղի ունեցավ կոռուպցիայի կանխարգելման միջոցների արդյունավետության վերաբերյալ միջազգային հանդիպում, որը կազմակերպվել էր Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության և ԵԱՀԿ-ի կողմից համատեղ:
Միջազգային հանդիպմանը մասնակցում էին 19 երկրի հակակոռուպցիոն մարմինների ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ՔՀԿ-ների ցանցերի ներկայացուցիչներ: Հայաստանից հանդիպման մասնակցում էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներ Նաիրա Գյուլնազարյանը և Քրիստինե Աղայանը, ՀՀ նախագահի աշխատակազմի միջազգային կապերի վարչության պետի պաշտոնակատար, Վրեժ Քարդումյանը Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Տարածաշրջանային հակակոռուպցիոն նախաձեռնության նախագահ Դավոր Դաբրավիցան, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հակակոռուպցիոն բաժանմունքի հակակոռուպցիոն ցանցի կառավարիչ Օլգա Սավրանը, Անվտանգության համագործակցության կենտրոնի տնօրեն դեսպան Բրանիմիր Մադրիչը:
Այնուհետև զեկույցներով հանդես եկան Խորվաթիայի արդարադատության նախարարը, Լեհաստանի Կենտրոնական հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարը, Թրասփարենսի ինթերնեշընլ միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության Ռուսաստանի գրասենյակի փոխնախագահը:
Միջոցառմանը զեկույցով հանդես եկավ նաև Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում պետությունների հատուկ խմբի (ԳՐԵԿՈ) խմբի նախագահը, ովվ նշեց, որ յուրաքանչյուր պետություն որքան գումար ներդնի հակակոռուպցիոն պայքարի համար, այդչափ էլ արդյունք կունենա:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ազգային ռազմավարական ծրագրերի և գործողությունների պլանների մոնիթորինգի և գնահատման մեթոդոլոգիայի, կազմակերպչական և սեկտորային գործողությունների պլանների կոռուպցիոն ռիսկերի գնահատման, օրենքների և իրավական ակտերի հակակոռուպցիոն գնահատման հետ կապված հարցեր: