Կառավարությանն ուղղված հայտարարությունն ընդունեցին մարզերի ՀԿ-ները

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հանրապետության մարզերում ՔՀԿ-ները քննարկել են կառավարության հակակոռուպցիոն պայքարը: Բոլոր մարզերում մի քանի տասնյակ ՀԿ-ներ միացել են Կառավարությանը ուղղված հայտարարությանը: Այսպես՝

DSC032122015 թվականի մարտի 12-ին «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի Լոռու մարզային մասնաճյուղի գրասենյակում տեղի է ունեցել հակակոռուպցիոն քննարկում Լոռու մարզի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի մասնակցությամբ:

Քննարկման մասնակիցներին ներկայացվել են ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 6-րդ (Կանխարգելիչ հակակոռուպցիոն մարմին կամ մարմիններ) և 36-րդ (Մասնագիտացած մարմինները) հոդվածները, հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի և հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ Կուալա Լումպուրի հայտարարությունները, ինչպես նաև «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և փորձագիտական հանձնախումբ ստեղծելու, խորհրդիDSC03220 կազմը, խորհրդի, փորձագիտական հանձնախմբի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի գործունեության կարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 19.02.2015թ-ի 165-Ն որոշումը, ինչից հետո ներկաները քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ընգրկվելու հարցը:

DIGITAL CAMERA

2015թ. մարտի 13-ին ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Արարատի մարզի ՔՀԿ-ների մասնակցությամբ կայացավ Հակակոռուպցիոն քննարկում:

Մասնակիցները իրենց մտահոգությունը արտահայտեցին, որ Կառավարությունը դեռևս որևէ էական քայլ չի իրականացրել ՔՀԿ-ների Հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից 2014թ. նոյեմբերի 28-ին ՀՀ Վարչապետին ուղղված ուղերձում բարձրացված հարցերի իրականացման ուղղությամբ, ինչպես նաև Կառավարությունը չի ընդունել ՔՀԿ-ների Հակակոռուպցիոն Կոալիցիայի և դրա անդամ կազմակերպությունների առաջարկները՝ ուղղված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում քաղաքացիական հասարակության լայն ներգրավմանն ու իրական մասնակցության ապահովմանը, մասնավորապես Խորհրդի կազմում ՔՀԿ-ների երկու ներկայացուցչի փոխարեն հինգ ներկայացուցիչ ունենալու առաջարկը:

DIGITAL CAMERAՔննարկման արդյունքում մասնակիցները ընդունեցին հայտարարություն ուղղված ՀՀ Կառավարությանը: Մասնակիցները մտահոգության հայտնեցին առ այն, որ ՀՀ կառավարությունը առ այսօր չի պատասխանել Կոալիցիայի կողմից ուղարկված հայտարարությանը:

Քննարկմանը մասնակցում էին «Հրեշտակ» մանկապատանեկան բարեգործական հասարակական կազմակերպության ղեկավար Իզաբելլա Աղեկյանը, Արարատի կանանց խորհրդի ղեկավար Սեդիկ Դարբինյանը, «Հայրենիք» կանանց բարեգործական ՀԿ ղեկավար Ծաղիկ Հակոբյանը, «Զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքի աջակցման »ՀԿ ղեկավար Էմմա Կորնիենկոն, «Երկրագործ» թերթի խմբագիր Ռուբեն Ղազարյանը, «Միասին» ՀԿ ղեկավար Տիգրան Շիրինյանը, Արարատի մարզի «Կանաչներ» ՀԿ ղեկավար Ալինա Լալայանը և ներկայացուցիչ Հասմիկ Խաչատրյանը, «Գյուղական համայնքների կայուն զարգացում» ՀԿ ղեկավար Յուրիկ Հարությունյանը: Արարատի բնապահպանական Օրհուս կենտրոնից Հռիսիմե Սարգսյանը: DIGITAL CAMERA

Հանդիպման վերջում մասնակիցներին տրվեցին «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում ծրագրի» շրջանակներում կազմակերպված եռօրյա հակակոռուպցիոն ուսուցման հավաստագրեր:

Նույն օրը ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ կազմակերպությունների հերթական հանդիպումը կայացավ ՀԵԻԱ Կապանի գրասենյակում: Հանդիպման օրակարգում ՀՀ Կառավարության փետրվարի 19-ի թիվ 165-Ն որոշման քննարկումն էր: ՔՀԿ հակակռուպցիոն կոալիցիայի Սյունիքի մարզի կազմակերպությունները ցանկանում էին իրենց դիրքորոշումն արտահայտել վերոնշյալ որոշման կապակցությամբ:

Մասնակիցները մտահոգ էին, որ Կառավարությունը ականջալուր չի եղել ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի նոյեմբերի 28-ին ՀՀ վարչապետին ուղղված ուղերձին և փոփոխություն չի կատարել հակակոռուպցիոն խորհրդում ՀԿ-ների հատկացված քանակի վերաբերյալ, իսկ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը մշակելիս հաշվի չեն առնվել շատ ավելի կարևոր ոլորտներ, արդյունքում՝ հասարակության մեջ առաջացել է անվստահության մթնոլորտ՝ խորհրդի կազմում ընդգրկված անձանց նկատմամբ և բազում այլ հարցեր:

DSC03945 copyԲուռն քննարկումերի արդյուքնում մասնակիցները որոշեցին, որ պետք է հանդես գան հայտարարությամբ, որը կարտահայտի իրենց դիրքորոշումը սույն հարցերի կապակցությամբ:

Ավելացնենք, որ հանդիպմանը մասնակցում էին «Ծիածան առաջնորդների կրթական կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Լենա Մուշկամբարյանը, «Կապանի Օրհուս» կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը, «Վերադարձ» ԵՔՇ ՀԿ նախագահ Գոռ Թադևոսյանը, «Մշակույթ և հասարակություն» ՀԿ ներկայացուցիչ Քնար Երվանդյանը, «Իրավական հասարակություն» ՀԿ ներկայացուցիչ Մուշեղ Վարդանյանը, «Կապանի ուսուցիչներ» ՀԿ ներկայացուցիչ Մարինե Սահակյանը, «Շուշան» կանանց աջակցության ՀԿ նախագահ Սահականուշ Գրիգորյանը և այլոք:

ՀԵԻԱ Գավառի գրասենյակում այսօր նույնպես տեղի է ունեցել քննարկում Գեղարքունքի մարզի հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ ՔՀԿ-ների մասնակցությամբ: Մասնակիցները ընդունեցին հակակոռուպցիոն կոալիցիայի հայտարարությունը միաձայն և իրենց դժգոհությունը հայտնեցին նորաստեղծ հակակոռուպցիոն խորհրդի մասին, շեշտելով նաև, որ ՔՀԿ-ների կողմից արված առաջարկությունները չընդունվեցին, մասնավորապես՝ սոցիալական ապահովության ոլորտին ուղղված բազմաթիվ անգամ բարձրացված առաջարկը:

DSC00521«Գավառի բիզնես կենտրոն» ՀԿ-ի նախագահ Անահիտ Շահգելդյանը համակարծիք չէր հակակոռուպցիոն խորհրդի կազմի անդամների ընտրության հետ, հիմնավորելով, որ նման խորհուրդը չի կարող որևէ ազդեցությունից ազատ լինել: «Ծխանի ծուխ» ՀԿ-ի նախագահ Անուշ Շահինյանը գտավ, որ խորհուրդն իր հակակոռուպցիոն ռազմավարության գործընթացում չի ներառում շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը և հանրային հաղորդակցության շփումը հասարակության հետ:
Քննարկմանը մասնակցում էին նաև «Բարի հույս» սոցիալական հաշմանդամությունն ունեցող երեխաների աջակցող ՀԿ-ն, «Գեղամա երիտասարդական ասոցիացիա» ՀԿ-ն, Գավառի ռուսական համայնք ՀԿ-ն, «Բարեկամություն» ազգերի փոքրամասնություն կանանց խորհուրդ» ՀԿ-ն և «Մանկուց հաշմանդամ երեխաների խորհուրդ» ՀԿ-ն և այլոք:

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Այլ միջոցառումներ

Իրադարձություններ