ԱՄՆ դեսպանը այցելել է ՀՀ սահմանադրական դատարան

Մարտի 2-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՍԴ մամուլի ծառայությունից:

Դեսպանն ափսոսանք հայտնեց, որ այս ճանաչողական հանդիպումն ուշանում էր՝ Սահմանադրական դատարանի նախագահի զբաղվածության պատճառով։

Պարոն Հարությունյանը նորանշանակ դեսպանին ծանոթացրեց ՍԴ ստեղծման պատմությանն ու գործունեության առանձնահատկություններին, ապա, հյուրի խնդրանքով, հանգամանալից ներկայացրեց Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացն ու հետագա անելիքները։

Երկուստեք կարեւորվեց ԱՄՆ դեսպանատուն-ՀՀ ՍԴ կապերի ամրապնդումը, եւ հետագա համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերվեց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել