Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանեց Գյումրու դաժան սպանության գործը

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած սպանությունից` շեշտեց, որ հենց նույն օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանցագործության կապակցությամբ հրատապ սելեկտորային խորհրդակցություն է անցկացրել:

ԱԳ նախարարտ նշեց, որ ՀՀ իրավապահ մարմինները լիակատար քննություն են անցկացնում, նա նաև ընդգծեց, որ արդյունավետ փոխըմբռման մթնոլորտ է ձևավորվել ՀՀ և ՌԴ իրավապահ մարմինների միջև. «Ամեն ինչ արվելու է, որպեսզի դատաքննությունը նույնպես լինի բաց և թափանցիկ: Մեղավորները պետք է խիստ պատժի ենթարկվեն»,- ընդգծեց նախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել