ՊՆ-ն հայտարարում է մրցույթ

ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի լիազորությունների եռամյա ժամկետը լրանալու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարությունը նախաձեռնում է հաջորդ ժամկետի համար խորհրդի կազմավորման գործընթաց:

Հասարակական խորհրդի կազմավորումն իրականցվում է կամավորության սկզբունքով` հասարակական կազմակերպությունների, միավորումների, քաղաքացիական նախաձեռնությունների կողմից խորհրդի անդամի թեկնածուների առաջադրման միջոցով:

Հասարակական խորհրդի անդամ կարող են լինել քսանհինգ տարին լրացած ՀՀ քաղաքացիները, ովքեր չեն խուսափել ժամկետային զինվորական ծառայությունից և պաշտոններ չեն զբաղեցնում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում:

Հասարակական խորհրդի անդամի հայտը կազմված է հետևյալ փաստաթղթերից.

  1. դիմում ՀՀ պաշտպանության նախարարին,
  2. ինքնակենսագրություն,
  3. բնութագիր – երաշխավորություն առաջադրող կազմակերպության կողմից,
  4. տեղեկանք առաջադրող կազմակերպության վերջին մեկ տարվա գործունեության մասին:

Հայտերն ընդունվում են ս.թ. հուլիսի 17-ից մինչև օգոստոսի 15-ը:

Հայտերն ուղարկել փոստով, ք.Երևան, Բագրևանդի 5հասցեով` ծրարի վրա կատարելով «ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչություն, Հասարակական խորհրդի անդամի հայտ» նշումը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել