ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի լիազորությունների եռամյա ժամկետը լրանալու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարությունը նախաձեռնում է հաջորդ ժամկետի համար խորհրդի կազմավորման գործընթաց:
Հասարակական խորհրդի կազմավորումն իրականցվում է կամավորության սկզբունքով` հասարակական կազմակերպությունների, միավորումների, քաղաքացիական նախաձեռնությունների կողմից խորհրդի անդամի թեկնածուների առաջադրման միջոցով:
Հասարակական խորհրդի անդամ կարող են լինել քսանհինգ տարին լրացած ՀՀ քաղաքացիները, ովքեր չեն խուսափել ժամկետային զինվորական ծառայությունից և պաշտոններ չեն զբաղեցնում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում:
Հասարակական խորհրդի անդամի հայտը կազմված է հետևյալ փաստաթղթերից.
- դիմում ՀՀ պաշտպանության նախարարին,
- ինքնակենսագրություն,
- բնութագիր – երաշխավորություն առաջադրող կազմակերպության կողմից,
- տեղեկանք առաջադրող կազմակերպության վերջին մեկ տարվա գործունեության մասին:
Հայտերն ընդունվում են ս.թ. հուլիսի 17-ից մինչև օգոստոսի 15-ը:
Հայտերն ուղարկել փոստով, ք.Երևան, Բագրևանդի 5հասցեով` ծրարի վրա կատարելով «ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչություն, Հասարակական խորհրդի անդամի հայտ» նշումը: