Նորություններ

Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել նորանշանակ դատախազը

Իրավաբան.net-ն արդեն հայտնել է, որ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության նորանշանակ պետ Գագիկ Խաչիկյանն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն:

Իրավաբան.net-ի տեղեկություններով` դատախազությունում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում առաջիկայում նախատեսվում է Կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչությունն ու Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունը միավորել մեկ միասնական վարչության ներքո:

Շրջանառվող տեղեկության համաձայն` միասնական վարչության պետ է նշանակվելու Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի որդին` ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության նորանշանակ պետ Արտակ Հարությունյանը: Վերջինս այդ պաշտոնում փոխարինում է Գագիկ Խաչիկյանին:

Ըստ մեր տեղեկությունների` Գագիկ Խաչիկյանն, այդ ամենին տեղյակ լինելով, աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:

Իրավաբան.net-ի հետ զրույցում ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչություն պետ Շահեն Տոնոյանը չմեկնաբանեց Իրավաբան.net-ի տեղեկությունը:

 

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել