Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում` հորդառատ

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանում ապրիլի 22-ին կեսօրից հետո, 23-ին, 24-ի գիշերը և առավոտյան, 25-ին, 26-ի երեկոյան, 27-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ: Ապրիլի 24-ի և 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանապետության տարածքում ապրիլի 22-ի ցերեկը, 23-ին, 25-ին՝ շրջանների զգալի մասում, 24-ին, 26-27-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 23-ին և 25-ին առանձին վայրերում՝ հորդառատ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ ապրիլի 22-24-ին, 26-27-ին՝ 15-18մ/վ, ապրիլի 25-ին 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 23-ի ցերեկը կնվազի 4-5աստիճանով, 24-ի ցերեկը նույնքան կբարձրանա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել