Լույս աշխարհ է եկել Ռոբերտը՝ 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Գրիշա Դանիելյանի եղբայրը․ «Շենգավիթ» ԲԿ

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Շենգավիթ» ԲԿ-ից հայտնում են, որ ապրիլի 19-ին լույս աշխարհ է եկել Ռոբերտը՝ 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Գրիշա Դանիելյանի եղբայրը։

«Մայրը պատմում է, որ երկար ժամանակ ընտանիքը կասկածում էր՝ արդյոք պե՞տք է նորից երեխա ունենալ…

Հարցի պատասխանը եկավ երազի տեսքով. Գրիշան երազում հայտնվեց մորը` ասելով, որ հայրը շատ է տխրում, ժամանակն է, որ նորից ծնող դառնան։ Այդպես էլ եղավ։ Ապրիլի 19-ին լույս աշխարհ եկավ Ռոբերտը՝ 3200 գրամ քաշով և 51 սմ հասակով։

Ռոբերտին լույս աշխարհ գալ օգնել են «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգները՝ Ալենա Ավանեսյանը, Արմինե Ալեքսանյանը և Սվետլանա Համբարձումյանը։ 43-ամյա մայրն իր շնորհակալությունն է հայտնել բժշկական անձնակազմին այս կարևոր ճանապարհին իր կողքին լինելու համար»,-լուսանկարներին կից հայտնել են ԲԿ-ից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել