Նորություններ

«Ի՞նչ գործառույթներ կունենա էլեկտրոնային նոտարը անշարժ գույքի պետական ռեգիստրի (կադաստրի) հետ». պարզաբանում է նոտարը

Նախ նշենք, որ էլեկտրոնային նոտարի միջոցով հնարավորություն կտրվի ստեղծելու ընթացակարգերի ավտոմատացման միջավայր, որտեղ նոտարական գործողությունների բոլոր փուլերը կիրականացվեն էլեկտրոնային եղանակով:

Նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգի համաձայն՝ էլեկտրոնային նոտարը կունենա ամբողջական կապ անշարժ գույքի պետական ռեգիստրի (կադաստրի) հետ:

Այն հնարավորություն կտա նոտարին կիրարկելու «մեկ պատուհան» սկզբունքը կամ պատրաստելու, ստորագրել տալու կամ ապահովելու անշարժ գույքի գրավի, առուվաճառքի, իրավունքի փոխանցման կամ այլ պայմանագրերի կատարումը և դրանից բխող իրավունքների պետական գրանցումը, ստանալու գործարքի առարկա հանդիսացող անշարժ գույքի մասին անհրաժեշտ տեղեկատվություն:

Էլեկտրոնային նոտարը կունենա նաև ամբողջական կապ շարժական գույքի կադաստրի հետ: Այն հնարավորություն կտա նոտարին կիրարկելու «մեկ պատուհան» սկզբունքը կամ պատրաստելու, ստորագրել տալու կամ կիրարկելու տրանսպորտային միջոցների և այլ շարժական գույքի գրավի, առուվաճառքի, իրավունքի փոխանցման կամ այլ պայմանագեր, ստանալու գործարքի առարկա հանդիսացող շարժական գույքի մասին անհրաժեշտ տեղեկատվություն:

Կենտրոն տարածքի նոտար
Հասմիկ Հարությունյան

«Պարզաբանում է նոտարը» խորագիրը՝ Իրավաբան.net-ի և ՀՀ նոտարական պալատի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրավական իրազեկության մակարդակը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել