Նիկոլ Փաշինյանի ապրիլի 25-ի որոշմամբ Լիլյա Աֆրիկյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի մասնակցային և բաց կառավարման հարցերի վարչության պետ։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ կետերն ու Լիլյա Աֆրիկյանի դիմումը`
1. Լիլյա Գագիկի Աֆրիկյանին 2025 թվականի ապրիլի 28-ից նշանակել Վարչապետի աշխատակազմի մասնակցային և բաց կառավարման հարցերի վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-13.2-Ղ1-1)։
2. Լիլյա Գագիկի Աֆրիկյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան»։