ՔԿ-ն՝ նորածնի մահվան և նրան այրելու ենթադրյալ դեպքի մասին

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Երևանում ծնողը հայտնել է, որ ծննդաբերությունից հետո մահացած երեխայի մահվան թղթում նշված են եղել այնպիսի պատճառներ, որոնք երեխան չի ունեցել, իսկ բժիշկը հայտնել է, որ մարմինը այրել են և ծնողը չի կարող վերցնել։

Դեպքի վերաբերյալ մանրամասներ իմանալու նպատակով Iravaban.net-ը դիմել է Քննչական կոմիտե։ Հայտնեցին, որ դեպքի առթիվ ապրիլի 17-ին Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կա 1 տուժող, կատարվում է նախաքննություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել