Նորություններ

Վերականգնվեց քաղաքացու դատավարական իրավունքները

Համաձայն ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք»:

 

 

Դեռևս 2011թ. վերջերին Շիրակի ՇՊԱԿ էր դիմել Մայիսյան համայնքի բնակչուհի Մ.Ա.-ը` իր խախտված դատավարական իրավունքների պաշտպանության համար:

 

 

ՇՊԱԿ-ի կողմից գործի ուսումնասիրությունից հետո, պարզվել է, որ քաղաքացու կողմից ժառանգություն ստացած գույքն ապօրինի օգտագործում են այլ անձինք: Մ.Ա.-ն գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու մասին հայց է ներկայացվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: 23.05.2012թ.-ին դատարանը կայացրել է որոշում` առանց հիմնավոր պատճառաբանությամբ հայցադիմումը վերադարձնելու մասին, ինչի արդյունքում խախտվել են քաղաքացու դատավարական իրավունքները:

 

 

Շիրակի ՇՊԱԿ-ը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան է բողոքարկվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված որոշումը` հայցադիմումը վերադարձնելու մասին:

 

 

22.06.2012թ.-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել և 31.07.2012թ.-ին բավարարել է վերաքննիչ բողոքը: Արդյունքում, վերականգվել է քաղաքացու սահմանադրական ու դատավարական իրավունքները, և հնարավորություն է ընձեռնվել վերջինս դսատական կարգով պաշտպանել իր խախտված իրավունքները:

 

 

 Հաջողված պատմությունը վերցված է www.aac.am վեբ կայքից:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել