Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Աշոտ Թադևոսյանի նախընտրական ծրագիրը

2013 թվականի սեպտեմբերի 14-ին կայանալու է Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունը: Որպես նախագահի թեկնածուներ` գրանցվել են 4 փաստաբաններ` Աշոտ Թադևոսյանը, Արա Զոհրաբյանը, Կրոմվել Գրիգորյանը, Տիգրան Աթանեսյանը:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` Փաստաբանների պալատի նախագահն ընտրվում է առնվազն տասը տարվա փաստաբանական ստաժ ունեցող անդամների կազմից փակ գաղտնի քվեարկությամբ` չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ։

Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Աշոտ Թադևոսյանն  Իրավաբան.net-ին է փոխանցել  իր  նախընտրական ծրագիրը: Այն ներկայացնում ենք ստորև.

 

«Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Աշոտ Թադևոսյան

(բուկլետի փոխարեն)

Եթե ես ընտրվեմ Փաստաբանների պալատի նախագահ, ապա կանեմ հետևյալը.

1. Ինձ օտար չէ այդ աշխատանքը, որի գլխավոր նպատակն է լուրջ և իրավական աշխատանք տանել մեծաթիվ փաստաբանների հետ:

2.Այդ մեծաթիվ փաստաբանների մեջ շատ են երիտասարդ, ինչպես նաև նոր ընդունված փաստաբանները:  Պայմանական կարող ենք ասել մոտավորապես 500 փաստաբան: Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում, երբ մեր քաղաքի 12 շրջաններում կային իրավաբանական կոնսուլտացիաներ, նոր ընդունված երիտասարդ փաստաբանը ունենում էր փորձառու ղեկավար փաստաբան և մեկ-երկու տարի փորձաշրջան էր անցնում՝ մեծ մասամբ կոնսուլտացիայի վարիչի ղեկավարությամբ:

Փաստաբանների պալատի  կարևոր հարցը անլուծելի գորդյան հանգույց է: Մանավանդ փորձառու փաստաբաններ մատերի վրա կարելի է հաշվել: Իմ գլխավոր խնդիրը այդ հարցի ճիշտ լուծումն է:

3. Նախագահության քննվող հարցերին մասնակից դարձնել 10-15 երիտասարդ փաստաբանի:

4. Իմ կողմից հատուկ սեմինար անցկացնել անփորձ փաստաբնների համար՝  ծանոթացնելու կարևոր և շատ անհրաժեշտ գիտելիքների:

5.Անձամբ պետք է մասնակցեմ դատական նիստերին և լսեմ փաստաբանների ճառերը:

6.Հատուկ սեմինարներ կազմակերպել թվով 50 փաստաբանների համար:

7.Ես պետք է օգտագործեմ 23 տարվա դատավորի, 30 տարվա փաստաբաի և 10-ը տարվա իրավաբանական կոնսուլտատ վարիչի փորձը:

Ասեմ, որ տարիքը ավելացնում է իմաստությունը: Լիովին առողջ եմ, ակնոց չեմ կրում, զբաղվում եմ յոգայով:

Գաղտնիքը ասեմ. սերը սրտին ուժ է տալիս, հեղինակին՝ երկարակեցություն»:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել