Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է մայիսի 27-ի աշխատանքային երկուշաբթի օրը 2013 թվականի հունիսի 1-ով` շաբաթ օրով տեղափոխելու հարցը:
Այսպիսով` կստացվի, որ քաղաքացիները կկարողանան հանգստանալ 4 օր. մայիսի 25 շաբաթ է, 26-ը՝ կիրակի, մայիսի 28-ին էլ նշվում է Հայաստանի առաջին հանրապետության օրը:
Տեղեկացնենք, որ «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշմաննախագծի ընդունումը պայմանավորված է Հանրապետության տոնի կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ:
«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ ու պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացումներ կամ նվազեցումներ չի առաջացնում:
Իրավաբան.net